Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հանրապետություն». Փարիզը դարձավ Արցախի Հանրապետությունը ճանաչած եվրոպական առաջին մայրաքաղաքը

«Հանրապետություն». Փարիզը դարձավ Արցախի Հանրապետությունը ճանաչած եվրոպական առաջին մայրաքաղաքը
21.11.2020 | 15:18

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը՝ աջակցելու հետպատերազմյան փխրուն խաղաղության պահպանմանը՝ ֆրանսիացի խաղաղապահների մասնակցությամբ, գոհունակությամբ փաստում է, որ հենց Փարիզը դարձավ Արցախի Հանրապետությունը ճանաչած եվրոպական առաջին մայրաքաղաքը, ի թիվս Ֆրանսիայի 21 քաղաքների, և հույս է հայտնում, որ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Սենատը, ապա նաև Ազգային ժողովը կճանաչեն Արցախի Հանրապետությունը՝ նպաստելով Արցախի հարցի հետագա բանակցություններում հայկական շահերի պաշտպանությանը:


«Հանրապետություն» կուսակցությունը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ևս կճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչպես ակնարկում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԱՄՆ-ը՝ 2021-ի հունվարի 22-ին նորընտիր նախագահի պաշտոնակալությունից հետո:


Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սոսկ հրադադարի համաձայնություն է, որտեղ հայկական շահերը ընդհանրապես անտեսված են, և դատելով անցած տասնօրյակի գործընթացներից՝ շարունակում են անտեսվել: «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հարցի վերջնական լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառելով ձևաչափի որևէ փոփոխություն, առավելևս Թուրքայի մասնակցությունը:

Դիտվել է՝ 3974

Մեկնաբանություններ